ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Տնտեսություն
10:53 10/06/2009

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Զեկուցումներով հանդես են եկել ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը և փրկարար ծառայության տնօրեն Արսեն Սարգսյանը: Շրջաններում իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել շրջվարչակազմերի ղեկավարները:

Հրդեհների դեմ պայքարը և հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Նախագահ Բակո Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչև 2009թ. հունիսի 15-ը ձևավորել օպերատիվ շտաբ` հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը ընդգծել է, որ հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի հաջող և արդյունավետ լուծման նպատակով բոլոր կառույցներից և գերատեսչություններից պահանջվում է համատեղ և համակարգված աշխատանք, ավելացնելով, որ ողջ գործընթացը գտնվելու է իր անմիջական վերահսկողության տակ:
Placeholder
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ