Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հայաստան» հիմնադրամը Գորիս քաղաքի և Ակներ համայնքի տարանցիկ գոտում կառուցում է սրտաբանական կենտրոն, որը կլինի Հայաստանի հարավային շրջանների և Արցախի բնակչությանը սպասարկող միակ սրտաբանական բուժհաստատությունը: Այն գործելու է որպես Երևան քաղաքի սրտաբանական կենտրոնի մասնաճյուղ: Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի բաժնից:
Երկհարկանի հիվանդանոցի կառուցումը սկսվել է մայիսի սկզբին. ներկայում տարվում են հողային աշխատանքներ: Հիվանդանոցը կունենա գլխավոր մասնաշենք, պոլիկլինիկա և կաթսայատուն, որը կապահովի բուժհաստատության կենտրոնացված ջեռուցումը: Կենտրոնն օրական կսպասարկի 20 ամբուլատոր այցելուի. ևս 16 հիվանդ կստանան ստացիոնար բուժում: Հիվանդանոցին հարող տարածքը կբարեկարգվի ու կկանաչապատվի:
Նշենք, որ ծրագրի ֆինանսավորումը, որի նախնական արժեքը` շուրջ 820 000 դոլար է կազմել, ստանձնել են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միությունը» (ASAF) և «Բյուշ Դյու-Ռոն» Ֆրանսիայի հարավային նահանգը: Գումարի զգալի մասը հիմնադրամին է կտակել ֆրանսահայ բարերար Գրիգոր Շահինյանը:

Placeholder