Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի կողմից Տորոնտոյում կազմակերպած ամենամյա դրամահավաք-ճաշկերույթի ընթացքում հունիսի 7-ին հանգանակված գումարը կուղղվի ԼՂՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի դպրոցի կառուցմանը: Այս մասին տեղեկացանք «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Դրամահավաք-ճաշկերույթն սկսվել է հայր Մեղրիկ Ծայրագույն վարդապետ Փարիկյանի օրհնությամբ: Բացման խոսքով հանդես է եկել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, որը հյուրերին ներկայացրել է վերջին շրջանում Հիմնադրամի Գործադիր վարչության կողմից իրականացված աշխատանքները: Նա նշեց, որ Հիմնադրամը կիրառում է դրամահավաքի բազմաթիվ նոր մեխանիզմներ` արդյունքում ընդլայնելով Հայաստանում և Արցախում Հիմնադրամի նվիրատուների շրջանակը: Արա Վարդանյանը մասնակիցներին ներկայացրեց նաև Հիմնադրամի առաջիկա տարիների համընդհանուր ռազմավարությունը:
Ճաշկերույթի մասնակիցների թվում էին Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, անդամներ Արա և Կալաբրինա Բոյաջյանները, Թեննի Նիկողոսյանը, բարերարներ Գուրգեն Սարգսյանն ու Սարգիս Յակուբյանը, այլ պատվավոր հյուրեր:
Սպիտակաշենի դպրոցի կառուցմանը նվիրաբերված գումարը կազմել է 200,000 կանադական դոլար: Եվս 5000 կանադական դոլար Հիմնադրամին փոխանցվել է Տորոնտոյի հայ դպրոցականների կողմից. վերոհիշյալ գումարը հավաքվել էր «Տորոնտոյի հայկական դպրոցների աշակերտներից Արցախի դպրոցների աշակերտներին» ակցիայի շրջանակներում:
Կալաբրինա Բոյաջյանի նախաձեռնությամբ 2009թ. ևս կկայանա Մոնտերեյ-Լոս Անջելես հեծանվարշավ, որի արդյունքում հավաքված գումարը ևս կուղղվի Սպիտակաշենի դպրոցի կառուցման ծրագրին:
«Մենք շատ ոգևորված ենք, քանի որ սա Արցախում մեր հովանավորությամբ կառուցվող հինգերորդ դպրոցն է, և հուսով ենք, որ 2040թ. այս դպրոցների շրջանավարտներից որևէ մեկը կդառնա ԼՂՀ նախագահ»,- ասել է Տորոնտոյի տեղական մամնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, - «իսկ եթե ոչ նախագահ, ապա` մեծ գիտնական, արվեստագետ, դիվանագետ, բժիշկ կամ այլ մասնագետ»:
Սպիտակաշենի դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել էին 2008թ. հոկտեմբերին: 130 աշակերտի համար նախատեսված դպրոցը համայնքի երեխաների առջև իր դռները կբացի նոր` 2009-2010թթ., ուսումնական տարում:

Placeholder