«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՍՏԱՑԵԼ  1193 ԴԻՄՈՐԴ
Կրթություն, գիտություն
17:53 12/06/2009

«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՍՏԱՑԵԼ 1193 ԴԻՄՈՐԴ

«Հայոց լեզվի և գրականության» միասնական քննությունից 20 միավոր է ստացել ընդամենը 20 դիմորդ, այն դեպքում երբ քննությանը մասնակցել է 12 196 դիմորդ: Այս մասին Panorama.am-ին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

Նա նշեց, որ քննությանը մասնակցելու համար նախապես հայտ էին ներկայացրել 12 567 դիմորդ, սակայն քննության ներկայացել են 12 196-ը:

Գ. Մանուկյանի տեղեկացմամբ, «Հայոց լեզու և գրականություն» միասնական քննության միջին միավորը 11.4-ն է: 17.5-20 միավոր է ստացել 55 դիմորդ: 13.5-17.25 միավոր է ստացել 2557 դիմորդ: 7.5 -13.25 միավոր է ստացել մասնակիցներից 7892-ը:

Միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1193 դիմորդ:

Placeholder
«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՍՏԱՑԵԼ 1193 ԴԻՄՈՐԴ