Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-16-ը կմասնակցի Իսիկ-Կուլում (Ղրղզստան) կայանալիք ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի տարեկան նիստին: Այս մասին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:
Հունիսի 15-ին կկայանա ՏՐԱՍԵԿԱ ազգային քարտուղարների նիստը, որի ընթացքում քննարկվելու է տարեկան նիստի օրակարգի նախագիծը, ինչպես նաև ներկայացվելու են ՏՐԱՍԵԿԱ նախագծերը:
Հունիսի 16-ին կայանալու է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի տարեկան նիստը, որի ընթացքում քննարկվելու են ՏՐԱՍԵԿԱ հանձնաժողովի մշտական քարտուղարության ֆինանսավորման, 2008-2009 թվականների գործողությունների ծրագրի իրականացման հարցերը: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել միջազգային կազմակերպությունների հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակահարմարության և ՏՐԱՍԵԿԱ կառույցների բարեփոխումների հարցերը, ինչպես նաև կայանալու են ՏՐԱՍԵԿԱ միջակառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի ընտրությունները :
Նախատեսվում է ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին համաձայնագրի ստորագրում:
Նշենք, որ ՏՐԱՍԵԿԱ ծրագիրը ստեղծվել է 1993թ.-ին, Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ` Բրյուսելում: Ծրագրի նպատակն է Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումը, ստեղծել այլընտրանքային ուղիներ` օգտագործելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
Ներկայումս ՏՐԱՍԵԿԱՆ անդամ-պետություններ են հանդիսանում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրմենիան, Բուլղարիան, Ռումինիան, Թուրքիան, Ուկրաինան և Մոլդովան:

Placeholder