Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առաջիկա օրերին դիմորդները պետք է հանձնեն երեք միասնական քննություն. հունիսի 16-ին կանցկացվի Ֆիզիկայի միասնական քննությունը, հունիսի 19-ին` պատմության, իսկ հունիսի 23-ին` ռուսաց լեզվի միասնական քննությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ հանրապետությունում միասնական քննությունները սկսվել են հունիսի 2-ից: Նա հայտնեց, որ մինչև հուլիսի կեսը ԿԳ նախարարությունը կկազամակերպի լրացուցիչ քննություններ` հարգելի բացակաների, արտերկրում ուսումնական տարբեր ծրագրերով սովորող երեխաների, բանակից զորացրվածների, ինչպես նաև` Ջավախքի շրջանավարտների համար, քանի որ նրանք Ջավախքում ավարտական վկայականները ավելի ուշ են ստանում, քան մեր հանրապետությունում:
Նախարարը նշեց, որ հայոց լեզվի միասնական քննությանը հարգելի պատճառներով չի մասնակցել 370 դիմորդ, կենսաբանության քննությանը`55 և շուրջ 50 դիմորդ`մնացած առարկաներից:
Անդրադառնալով արդեն անցկացված միասնական քնությունների միջին միավորներին Աշոտյանը նշեց, որ կենսաբանության միջին միավորը 11.7-ն է, ընդհանուր պատմության միասնական քննության միջին միավորը` 12-ը, աշխարհագրությանը`13-ը, հայոց լեզու և հայ գրականությանը`11.4-ը: Նա վստահեցրեց, որ ոչ բոլոր առարկանների համար է բողոքարկում գրանցվել: Ա. Աշոտյանի տեղեկացմամբ` այսօր տեղի կունենա հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննության գնահատման վերանայումները:
Ինչ վերաբերում է միասնական քննություններից դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդների թվին, նա հայտնեց, որ կենսաբանությունից դրական միավորի շեմը չեն հաղթահարել քննություն հանձնած դիմորդների 13.3 տոկոսը, ընդհանուր պատմությունից`15 տոկոս, աշխարհագրությունից`8 տոկոս, հայոց լեզվի և գրականության միասնական քննությունից` շուրջ 9.8 տոկոսը:
Նա նշեց, որ այս չորս առարկաններից շատ քիչ դիմորդներ են բարձր միավորներ ստացել: Մաթեմատիկա առարկայից, որի արդյունքները դեռևս ամփոփվում են ու այսօր են հրապարակվելու, դեռևս 20 միավոր ոչ մի դիմորդ չի ստացել:

Placeholder