«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ»` ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻ 140-ԱՄՅԱԿԻՆ
Մշակույթ
12:45 17/06/2009

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ»` ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻ 140-ԱՄՅԱԿԻՆ

Հունիսի 21-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի մշակույթի նախարարությունը Երևանում և հանրապետության մարզերում անցկացնում են «Երաժշտության տոն» միջոցառումը` բացօթյա, կենդանի հնչողությամբ և բազմաժանր կատարումներով:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը Panorama.am-ին հայտնեց, որ միջոցառումն այս տարի նվիրվում է մեծանուն կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի 140-ամյակին: Մայրաքաղաքում «Երաժշտության տոնը» մեկնարկելու է 12:00-ին և շարունակվելու մինչ կեսգիշեր:




Placeholder
«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ»` ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻ 140-ԱՄՅԱԿԻՆ