ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Տնտեսություն
14:05 19/06/2009

ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս ամսվա սկզբին Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը վերսկսում է իր արտադրական գործունեությունը: Կոմբինատի աշխատանքը ժամանակավորապես ընդհատվել էր 2009թ փետրվարից: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Ընդհանուր ճգնաժամը սկսելուց հետո (2008թ հոկտեմբեր) կոմբինատը սկսեց կորուստներ կրել, որոնք համալրվում էին բաժնետերերի կողմից կատարվող ներդրումներով: Ճգնաժամի սկզբից բաժնետերերը կոմբինատում ներդրել են ավելի քան տասնհինգ միլիոն ԱՄՆ դոլար, որոնք ծախսվել են կորուստները փոխհատուցելու և սոցիալական վճարները կատարելու համար:

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը կատարում է կառավարության և կոլեկտիվի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները: 900 հազար մարդ հանդիսանում է կոմբինատի աշխատակից:

Կանգնեցման պահից 500 աշխատակիցներ ստանում են աշխատավարձը լրիվ ծավալով, 400 մարդ գտնվում է հարկադիր պարապուրդում և վարձատրվում է աշխատավարձի երկու երրորդի չափով: ԳեոՊրոՄայնինգը կոմբինատի աշխատակիցներին նաև հնարավորություն է ընձեռել օգտագործել կուտակված արձակուրդները: Կոմբինատի աշխատավարձի ամսական ֆոնդը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար, որի հիմնական մասը ստացվում և ձևավորվում է արտադրական սեկտորում: Ներկայումս կոմբինատում ընթանում են մաշված սարքավորումների վերանորոգման աշխատանքներ, աշխատանքներ են տարվում կառավարման կառուցվածքի օպտիմիզացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը մասնագիտացել է բազմամետաղական հանքաքարերի (պղինձ, մոլիբդեն, անտիմոն) և թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման, հարստացման որորտում: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ունի արտադրության և սպառման շուկայի դիվեսիֆիկացված կառուցվածք: Ընկերության հանքավայրերը և լեռնահարստացման կոմբինատները գտնվում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում:

















Placeholder
ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ