ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԼՂՀ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
Տնտեսություն
15:49 19/06/2009

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԼՂՀ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 20-21-ը աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված «BRIDGE ARTSAKH» տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետի գլխավորած պատվիրակության հանդիպումը ԼՂՀ կառավարության անդամների հետ:

Պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Placeholder
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԼՂՀ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ