Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
11:07 19/06/2009
ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵԼ ՆՐԱՆՑ
Այսօր առավոտյան նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Երևանի Պետական համալսարան. այստեղ քննական դահլիճներում ընթանում են ընդունելության քննությունները: Երևանի տարբեր բուհեր դիմած դիմորդներն այսօր հանձնելու են քննություններ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից: Ինչպես փոխանցում է մեր թղթակիցը, նախագահը եղել է երկու քննական սրահներում, ծանոթացել դրանց պայմաններին, կահավորանքին:
Նախագահը Սարգսյանը ներկա է գտնվել նաև նշված քննությունների թեստային ծրարների բացման արարողությանը և դիմորդներին անձամբ մաղթել է հաջողություն:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, այսօր «Հայոց պատմություն» առարկայից քննություն է հանձնում 3572 դիմորդ, «Քիմիա» առարկայից` 1330, որից Երևանում համապատասխանաբար` 942 և 373 դիմորդ, ԼՂՀ-ում` 314 և 50:

Placeholder