ԷՐՄԻՏԱԺ  ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
Մշակույթ
13:56 20/06/2009

ԷՐՄԻՏԱԺ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ

Երկօրյա այցով Նիդերլանդներում գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բեատրիքս թագուհու հետ Ամստերդամում բացել են Էրմիտաժի մասնաճյուղ:

Մասնաճյուղը կոչվում է «Էրմիտաժ Ամստելում»: Թանգարանը 17-րդ դարում կառուցված Ամստելհոֆ կոչվող կառույցում է: Մինչ 20-րդ դարի վերջն այն ծերանոց է եղել:

Առաջին ցուցադրությունը նվիրված է լինելու 18-19-րդ դարերի ռուս իմպրեսիոնիստներին:

Բացմանը ներկա է եղել նաև Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պյատրովսկին:
Placeholder
ԷՐՄԻՏԱԺ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ