ԺԱՆ ՌԵՆՈՆ` ՀԱՅԻ ԴԵՐՈՒՄ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը ԿԲԱՑՎԻ «ՄԵՐՁԱՎՈՐ ՇՐՋԱՊԱՏ» ՖԻԼՄՈՎ
Մշակույթ
18:19 22/06/2009

ԺԱՆ ՌԵՆՈՆ` ՀԱՅԻ ԴԵՐՈՒՄ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը ԿԲԱՑՎԻ «ՄԵՐՁԱՎՈՐ ՇՐՋԱՊԱՏ» ՖԻԼՄՈՎ

 Հուլիսի 12-ին «Ոսկե Ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի ֆրանասիացի ռեժիսոր Լոռեն Տյուելի «Մերձավոր շրջապատ» (le Premier Cercle) ֆիլմով, որի պրոդյուսերն է հայազգի հայտնի կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանը:

Ինչպես տեղեկացնում են «Ոսկե Ծիրան»-ի մամուլի ծառայությունից, 95 րոպեանոց այդ թրիլլերը հայազգի Մալաքյան հանցախմբի մասին է, որն իշխում է Ֆրանսիայի հարավում: Հանցախմբի ղեկավարը Միլո Մալաքյանն է, ով հայտնի է իր դաժանությամբ: Նրա համար «Մերձավոր շրջապատ»-ը իր ընտանիքն է, իր արմատները, որոնց դավաճանել չի կարելի: Միլոն պատրաստ է հանցախմբի ղեկավարությունը հանձնել իր ժառանգին` միակ որդի Անտոնին, սակայն վերջինն այլ կյանքի է ձգտում: Իր սիրուն հասնելու համար նա պետք է փախչի այդ շրջապատից:

Միլո Մալաքյանի դերը ստանձնել է Ժան Ռենոն: Ֆիլմը թողարկվել է 2009 թ.-ի մարտին:

Placeholder
ԺԱՆ ՌԵՆՈՆ` ՀԱՅԻ ԴԵՐՈՒՄ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը ԿԲԱՑՎԻ «ՄԵՐՁԱՎՈՐ ՇՐՋԱՊԱՏ» ՖԻԼՄՈՎ