«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ Է
Մշակույթ
18:39 22/06/2009

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ Է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ` այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Ինչպես տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է հիմնադրամի դերը մշակութային ծրագրերի իրականացման գործում` հատկապես սփյուռքի հետ համագործակացության և uտեղծագործական ներուժի ներգրավման առումով:

Հոգաբարձուների խորհրդի նիստում խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Խորհուրդը լսել է գործադիր տնօրենի` հիմնադրամի 2008-ի ծրագրերի և գործունեության մասին հաշվետվությունը և քննարկել 2009-ին հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները:
Placeholder
«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ Է