ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԽՈԶԱԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Առողջություն
18:52 22/06/2009

ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԽՈԶԱԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

Չինաստանում հայտնաբերել են խոզագրիպի A/H1N1 վիրուսի դեմ պատվաստանյութը: Ընդհանուր առմամբ` թողարկվել է 90 հազար դոզա: Ենթադրվում է, որ առաջիկա 50 օրերի ընթացքում պատվաստանյութը կլինիկական փորձարկման կենթարկվի, ինչից հետո պատվաստանյութը կուղարկվի հիվանդանոցներ, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն:

Փորձագետները կարծիք են հայտնել, որ վիրուսով վարակվելու ռիսկային խումբ համարվում են մինչև 7 տարեկան երեխաները և այն մարդիկ, ովքեր խրոնիկական հիվանդություններ ունեն:

Պատվաստանյութի արտադրությունը Չինաստանում սկսվել է հունիսի սկզբներին: Պատվաստանյութի պատրաստման աշխատանքներին մասնակցում է երկրի 11 դեղագործական ընկերություն: Իսկ արտադրանքի ծավալը նախատեսվում է հասցնել տարեկան մինչև 360 մլն դոզա:

Ընդհանուր առմամբ վարակի տարածման դեմ պայքարի համար Չինաստանի իշխանությունները հատկացրել են 725 մլն ԱՄՆ դոլար: Չինաստանում գրանցվել է խոզագրիպի 737 դեպք, իսկ մահացու դեպքեր դեռ չեն գրանցվել:

Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհի 95 երկրներում պաշտոնապես հաստատվել է 44287 խոզագրիպով հիվանդացության դեպք: 180 մարդ մահացել է:
Placeholder
ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԽՈԶԱԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ