ՖԻԶԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՇԵՄԸ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ 1307 ԴԻՄՈՐԴ
Կրթություն, գիտություն
15:18 23/06/2009

ՖԻԶԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՇԵՄԸ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ 1307 ԴԻՄՈՐԴ

«Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունից 20 միավոր է ստացել ընդամենը 9 դիմորդ: Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը նշեց, որ «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունից նախապես հայտագրված 4 725 դիմորդից քննությանն է մասնակցել 4537 դիմորդ, բացակայել է 188-ը:

Ֆիզիկայի միասնական քննության միջին միավորը 10.1 է: 17.5-20- միավոր է ստացել 234 դիմորդ, 13.5-17.25 միավոր` 844 դիմորդ, 7.5-13.25 միավոր` 2152 դիմորդ:

Միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1 307 դիմորդ: Գայանե Մանուկյանի խոսքով, անցկացված միասնական քննություններից վերոնշյալ թիվը դրական միավորի շեմը չհաղթահարած ամենաբարձր ցուցանիշն է:

Նշենք, որ հանրապետությունում «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունն անկցավել է հունիսի 16-ին: Հանրապետության ողջ տարածքում միասնական քննությունը անցկացնելու համար ձևավորվել էր 22 քննական կենտրոն, որոնցից 5-ը` Երևանում:

ԳԹԿ մամուլի քարտուղարը հայտնեց, որ այսօր ժամը 17:00-ին կհրապարակվեն «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունների արդյունքները:

Placeholder
ՖԻԶԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՇԵՄԸ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ 1307 ԴԻՄՈՐԴ