Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով թուրքական կողմից հնչող իրարամերժ հայտարարությունների փաստը, նշել է, թե դա չի կարող բերել առկա խնդիրների լուծմանը:
«Իրարամերժ հայտարարություններով հարցեր չեն լուծվում, եթե ցանկություն կա հարցերը լուծել դիվանագիտական միջոցներով, ապա դա հնարավոր է անել բանակցությունների, այդ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների և այլ պայմանավորվածությունների իրագործման միջոցով: Եվ կարծում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մենք այդ հնարավորությունը ունենք, և այդ ուղղությամբ էլ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը մեկնաբանել է նաև օրերս Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի և ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունները: Հիշեցնենք, որ Պիտեր Սեմնեբին «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրուցյում հայտարարել էր, թե հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիան հետքայլ է արել, իսկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Կոնգրեսում կայացած լսումներից մեկի ժամանակ ասել էր, թե «ինչ որ հանձնաժողով պետք է ստեղծվի և մենք աջակցում ենք դրան»:
Արձագանքելով այս հայտարարություններին` նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հետքայլին, ես կարող եմ միայն հույս հայտնել, որ այդպիսի հետքայլ Թուրքիան չի անի, և ինչպես արտահայտվեցի, մենք պատրաստ ենք գնալ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորմանը, և հուսով ենք, որ Թուրքիան էլ այդ ուղղությամբ կգնա: Ինչ վերաբերում է հանձնաժողովին, գիտեք, բազմիցս ասվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում մենք մտադիր ենք գնալ այն ճանապարհով, որպեսզի կարգավորենք այդ հարաբերությունները` դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, բացենք սահմանները, և իհարկե հարաբերությունները դրանով միայն չեն զարգանում: Հարաբերությունները զարգացնելու համար մենք մտադիր ենք ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կզբաղվի բազմաթիվ հարցերով, որոնք հուզում են երկու կողմերին»:
Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմից տարածվող այն լուրերին, ըստ որոնց, Ադրբեջանի կառավարությունը պատրաստել է ադրբեջանցի փախստականներին, իբր, Լեռնային Ղարբաղ վերադարձնելու ծրագիր: Գնահատելով այդ տեղեկատվական արշավն ու մասնավորապես, այն պնդումը, թե հայկական կողմի հետ այդ առնչությամբ քննարկումներ կան, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Այդպիսի հարց չի քննարկվում բանակցությունների ընթացքում, այդ հարցը կարող է միայն քննարկվել այն ժամանակ, երբ որ Ղարաբաղի հիմնախնդիրը լուծվի, հանգուցալուծվի, և պետք է նաև նկատի ունենալ, որ կա հարց նաև բազմահազար, մոտ 400.000 հայ փախստականների վերաբերյալ»:

Placeholder