ՄԱՐԴԻԿ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ. ԱՀԿ-Ն ԹՎԵՐ Է ԳՐԱՆՑՈՒՄ
Առողջություն
12:00 24/06/2009

ՄԱՐԴԻԿ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ. ԱՀԿ-Ն ԹՎԵՐ Է ԳՐԱՆՑՈՒՄ

Արգենտինայում ևս 7 է մարդ մահացել Ա գրիպից (H1N1):

Ըստ «Associated Press» լրատվական գործակալության, Արգենտինայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ վարակից մահացածները Բուենոս-Այրեսի և նրա շրջակա տարածքների բնակիչներ են եղել: Այսպիսով, Արգենտինայում Ա գրիպից մահացածների թիվը հասել է 17-ի:

 Հունաստանն էլ հաստատել է երկրում Ա գրիպով վարակվածների 66 դեպքի մասին, որոնցից 8-ում վարակը հայտնաբերվել է այս վերջին օրերի ընթացքում: Այս մասին հաղորդել է Հունաստանի առողջապահության նախարարությունը:

Նշենք, որ հունիսի 22-ի տվյալներով, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է 100 երկրներում և տարածքներում Ա գրիպով հիվանդության 52 հազար 160 դեպք. 231-ը մահացու են եղել:

Placeholder
ՄԱՐԴԻԿ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ. ԱՀԿ-Ն ԹՎԵՐ Է ԳՐԱՆՑՈՒՄ