ՄԱԿ. ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՍՆՈՒՄ Է 30 ՄԼՆ-Ի
Առողջություն
10:51 24/06/2009

ՄԱԿ. ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՍՆՈՒՄ Է 30 ՄԼՆ-Ի

Աշխարհում հաշվվում է մոտ 30 մլն մարդ, որոնք մեծ կախվածության մեջ են գտնվում թմրանյութերից: Նման տվյալներ է պարունակում ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների դեմ պայքարի վարչության զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ ապօրինի տարածվող թմրանյութերի արտադրություն ու պահանջարկը նվազել է: Բացառություն են կազմում սինթետիկ թմրանյութերը, որոնց «հայտնիությունը» մեծացել է:
Առավել տարածված թմրանյութերից է մարիխուանան, որի օգտագործողների թիվը հասնում է 143-190 մլն-ի: Մոտ 20 մլն մարդ օգտագործում է կոկաին:

Առավել լուրջ խնդիրներ թմրանյութերի հետ կապված ունեն Հյուսիսային, Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի երկրներն ու Կարիբյան ավազանը: Այստեղ 42 մլն մարդ օգտագործում է մարիխուանա, 9 մլնը` կոկաին, մոտ 10 մլնը` սինթետիկ թմրանյութ և էքստազին:

Եվրոպայում մարիխուանա է օգտագործում 30 մլն մարդ, կոկաին նախընտրում է 4.5 մլնը:
Նշենք, որ զեկույցում կան տվյալներ նաև Հայաստանի մասին: Այսպես 2008-ի ընթացքում Հայաստանի նարկոլոգիական կլինիկա է դիմել 1091 մարդ, որից 205-ը գտնվում են թմրանյութերից կախվածության մեջ, իսկ մյուսները տառապում են ալկահոլիզմով: 2007-ի համեմատ կլինիկա դիմողների թիվն ավելացել է, 2007-ին նրանք ընդամենը 981-ն էին, որից 122-ը ցանկանում էր բուժվել նարկոմանիան:
Placeholder
ՄԱԿ. ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՍՆՈՒՄ Է 30 ՄԼՆ-Ի