Չինաստանում «Google»-ն արգելափակված է
Տնտեսություն
12:06 25/06/2009

Չինաստանում «Google»-ն արգելափակված է

«The Telegraph »-ը հայտնում է, որ չինական կառավարությունն արգելափակել է չինացիների մուտքը «գուգլ» (google) փնտրման համակարգ:

Պատճառն այն է, որ Չինաստանի իշխանությունները չեն ցանկանում` իրենց երկրում աշխատի մի փնտրման համակարգ, որն այդքան հեշտությամբ համացանցից օգտվողներին հրամցնում է պոռնոկայքեր:

Այժմ «Գուգլ» (google) ընկերությունն աշխատում է ստեղծել չինացիների ազգային մենթալիտետին համապատասխան փնտրող կայք:

Աշխարհի ամենահայտնի փնտրող համակարգն ամեն ինչ անում է, որ Չինաստանում չզիջի իր դիրքերն,  բայց, այդուհանդերձ, չինացիների 60 տոկոսն իր նախապատվությունը տալիս է տեղական` «Baidu» փնտրող համակարգին:

Placeholder
Չինաստանում «Google»-ն արգելափակված է