ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐԱԿԱՆ ԿԱՐՈՂ Է ԻՐԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ 8 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՊԱՏՐԱՍՏԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ
Տնտեսություն
15:31 25/06/2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐԱԿԱՆ ԿԱՐՈՂ Է ԻՐԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ 8 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՊԱՏՐԱՍՏԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ

Արդեն այս տարի կարող է սկսվել Իրանից Հայաստան եկող նոր խողովակաշարի կառուցումը: Համաձայն այդ ծրագրի, հումքի սեփական պաշարներ չունեցող Հայաստանն օրական կարող է ստանալ մինչև 8 հազար տոննա պատրաստի նավթամթերք, ինչը հնարավորություն կտա նվազեցել տրանսպորտային ծախսերն ու ներքին շուկայում առկա գները: Այս մասին գրում է «Իրան.ռու» կայքէջը:

Նոր ծրագիրը կարևորվում է նաև նրանով, որ Հայաստան բենզին և դիզվառելիք հասցնելու համար այլընտրանքային ճանապարհ է բացվելու:

Նշենք, որ վերջերս շահագործման է հանձնվել Իրան-Հայաստան գազամուղը, որով Հայաստանը ստացել է մոտ 7 մլն խմ գազ: Այժմ քննարկվում է երկաթուղու կառուցման հարցը, ինչը Հայաստանին թույլ կտա Իրանի տարածքով մուտք գործել Պարսից ծոց և Կենտրոնական Ասիայի երկրներ:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐԱԿԱՆ ԿԱՐՈՂ Է ԻՐԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ 8 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՊԱՏՐԱՍՏԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ