ԱՄՆ-ՈՒՄ Ա ԳՐԻՊՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ` ԸՍՏ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
Առողջություն
11:26 26/06/2009

ԱՄՆ-ՈՒՄ Ա ԳՐԻՊՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ` ԸՍՏ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

«Associated Press»-ի («Ասոսեյշիթ Փրեսս») հաղորդմամբ` ԱՄՆ-ի փորձագետները կարծում են, որ երկրում արդեն 1 մլն մարդ վարակված է Ա գրիպով (H1N1):

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի վարակաբանության պրոֆիլակտիկայի և վերահսկման կենտրոնի մասնագետ Լին Ֆենիլին:

Երկրում Ա գրիպով վարակվածների պաշտոնական թվի և հետազոտության արդյունքների տարբերությունը մասնագետը բացատրում է նրանով, որ ոչ բոլոր վարակվածներն են դիմում բժշկի:

Ներկայումս ԱՄՆ-ում պաշտոնապես Ա գրիպով վարակված է հաշվարկվում 28 հազար մարդ, որոնցից 3 հազար 65-ը հոսպիտալացվել են, իսկ 127-ը մահացել:

Նկատենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է, որ Ա գրիպը մուտացիայի չի ենթարկվել:
ԱՀԿ-ում անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վարակը կայուն է, սակայն, ինչպես գրիպի ցանկացած վարակ` անկանխատեսելի է և մուտացիայի մեծ հակում ունի:
Placeholder
ԱՄՆ-ՈՒՄ Ա ԳՐԻՊՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ` ԸՍՏ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ