Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում հինգ բանկ է փակվել: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, այսպիսով 2009-ի ընթացքում ԱՄՆ-ում փակված բանկերի ու վարկային կազմակերպությունների թիվը հասավ 45-ի, ինչը գերազանցում է 2008-ին սնանկ ճանաչված բանկերի թիվը: Ֆինանսական իշխանությունների որոշմամբ փակված հինգ բանկերի կապիտալը կազմել է 1.1 մլրդ դոլար:
Bloomberg գործակալությունը նշում է, որ ԱՄՆ իշխանություններն այս տարվա ընթացքում ավելի մեծ թվով բանկեր են փակել, քան որևէ տարի` սկսած 1993 թվականից: Նշենք, որ 2007-ին ԱՄՆ-ում փակվել է ընդամենը 3 բանկ, 2008-ին` 25:
Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի գնահատականով, բանկերի փակման հետ կապված ծախսերը մինչև 2013 թվականը կկազմեն 70 մլրդ դոլար: Նշենք, որ ավելի վաղ կորպորացիան մատնանշել էր 305 պրոբլեմատիկ բանկ:
Կորպորացիան ապահովագրել է 8 246 ֆինանսական ընկերության ավանդներ, որոնց ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է 13.5 տրիլիոն դոլար: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, Ավանդների ապահովագրման ֆոնդը նվազել է` հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի` 13 մլրդ դոլարի: Համեմատության համար նշենք, որ 2007-ին ֆոնդն ունեցել է 52.4 մլրդ դոլար:

Placeholder