Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը չեղյալ է հայտարարել հուլիսի 1-ից 3-ը Իրանի մայրաքաղաքում նախատեսված համերգները: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց նվագախմբի ղեկավար Արմեն Սմբատյանը: Նրա խոսքով, հրավիրող կողմը խնդրել է չայցելել Իրան, քանի որ այնտեղ ներքաղաքական իրավիճակը լարված է, և հյուրերն ապահով չեն լինի:
Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց նաև, որ իրենք Իրան չեն այցելի մինչև սեպտեմբերի վերջ: «Բայց սեպտեմբերի վերջին մենք այնտեղ հաստատ համերգ ենք տալու», -հավելեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավարը:
Տեղեկացնենք, որ Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում սկիզբ առած բողոքի ցույցերը վերաճեցին զանգվածային անկարգությունների, որոնք գագաթնակետին հասան հունիսի 12-ին: Ցուցարարների ու իրավապահների միջև բախումների արդյունքում բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, եղել են նաև զոհեր` տարբեր աղբյուրների հաղորդմամբ 10-ից մինչև 150: Մինչ օրս Իրանից իրարամերժ տեղեկություններ են ստացվում: Քաղաքական իրավիճակի մասին տեղեկատվությունը սուղ է և հակասական գլխավորապես այն պատճառով, որ իրանական իշխանությունները հնարավորինս արգելել են ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա լրատվամիջոցների ու լրագրողների գործունեությունը:

Placeholder