«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ».  «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԻՇԵՐՆԵՐ»- Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մշակույթ
15:15 30/06/2009

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԻՇԵՐՆԵՐ»- Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր գործունեության 6 տարիների ընթացքում համագործակցում է Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների և միջազգային այլ կառույցների հետ:

Միջազգային կինոփոռատոնը, մասնավորապես, համագործակցում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և ԱՄՆ-ի դեսպանատների հետ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հերթական ասուլիում այսօր ասաց կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Ս. Հարությունյանը հիշեցրեց, որ փառատոնի շրջանակներում կլինի մասնակից երկրների ֆիլմերի ցուցադրությանը նվիրված ՝ «Մեկ օր Եվրոպայում» արտամրցույթային ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի դիտել եվրոպական լավագույն ֆիլմերը:

«Շատ ուրախ ենք, որ այս տարի փառատոնը նոր` ավելի մեծ համագործակցություն է սկսում Հայաստանում Լեհաստանի դեսպանատան հետ: Նրանց աջակցությամբ հուլիսի 16-ին կանցկացվի «լեհական օրեր» ծրագիրը, բացի այդ կկայանա աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը»,-ասաց Ս. Հարությունյանը:

Փառատոնի գեղարվեստական հարցերով տնօրենի խոսքերով, հուլիսի 14-ին նախատեսված է անցկացնել ֆրանսիական ֆիլմերի օր, իսկ 17-ին՝ գերմանական:
Այս տարի, ինչպես նշեց Ս. Հարությունյանը, փառատոնն առաջին անգամ համագործակցում է ճապոնական ֆոնդի հետ, որի արդյունքում Երևանում կցուցադրվի ճապոնացի հանրահայտ ռեժիսոր Կոհեյ Օգուրիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Ասուլիսին ներկա Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Ժան-Պոլ Մարտենը նշեց, որ շատ ուրախ է, որ փառատոնը բացվելու է ֆրանսիական ֆիլմով: Նա հատկանշեց կինոյի դերի կարևորությունը թե՛ Ֆրանսիայում, թե՛ Հայաստանում:

ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Թոմաս Միթնախտը շնորհավորեց փառատոնին ու նրա կազմակերպիչներին, քանի որ նրա գնահատականով, փառատոնը արժանացել է միջազգային հանդիսատեսի ուշադրությանը:

Ի դեպ, այս տարի փառատոնին ֆրանսիան ներկայանալու է 6 ֆիլմով, Լեհաստանը՝ 3, Գերմանիան՝ 4, իսկ Հոլանդիան կներկայանա 1 ֆիլմով:

Նշենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնում կշարունակվի նաև «Արաբական գիշերներ» ծրագիրը, որը Եգիպտոսի և Լիբանանի դեսպանատների աջակցությամբ ամեն երեկո ներկայացնում է Եգիպտոսի, Պաղոստինի, Լիբանանի, Սիրիայի ռեժիսորների ֆիլմերը:
Placeholder
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԻՇԵՐՆԵՐ»- Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ