Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
10:59 30/06/2009
ԳԻՏԱԺՈՂՈՎ. ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Կրթության և գիտության նախարարությունը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հուլիսի 1-ից 2-ը Երևանում կազմակերպում են միջազգային գիտաժողով` «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով: Այս մասին հայտնեցին «Հույսի կամուրջ» ՀԿ-ից:
Լատվիայից, Սերբիայից, Հունգարիայից, Չեխիայի հանրապետությունից ժամանած հյուրերը երկու օրվա ընթացքում հայաստանյան մասնագետների հետ համատեղ կքննարկեն հատուկ կրթության խնդիրներն ու բարեփոխման ուղիները:
Ավելի քան 120 հրավիրված մասնագետներ կծանոթանան մասնակից երկրների Ազգային զեկույցներին, միջազգային կազմակերպությունների փորձին, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների իրականացրած ծրագրերին ու ձեռքբերումներին: Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվեն նաև խմբային թեմատիկ քննարկումներ ոլորտի մասնագետների ղեկավարությամբ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից տրամադրած դրամաշնորհով: Միջազգային գիտաժողովի կազմակերպմանը օժանդակել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Placeholder