ՄՑԽԵԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ
Մշակույթ
12:37 01/07/2009

ՄՑԽԵԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդի որոշմամբ, Վրաստանի նախկին մայրաքաղաք Մցխեթի պատմական հուշարձաններն ընդգրկել են համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում: Այս մասին հայտնում է «Ռիան.ռու»-ն` հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածած հաղորդագրությանը:

Մցխեթի պատմական եկեղեցիները համարվում են միջնադարյան ժամանակաշրջանի կովկասյան ճարտարապետության բացառիկ օրինակները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհուրդը խնդրանքով դիմել է Վրաստանի իշխանություններին` պատրաստել հուշարձանների վերականգման միասնական նախագիծ, քանի որ վնասված են որմնանկարները, խախտված են քարե շարվածքները:

Սա երրորդ հուշարձանն էր, որն այս նստաշրջանի ժամանակ (Սեվիլիա, Իսպանիա) ընդգրվել է համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցուցակում:
Placeholder
ՄՑԽԵԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ