Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գործադիրն այսօրվա նիստում «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով, որոշել է հաստատել ՉԺՀ Շանհայ քաղաքում 2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին կայանալիք «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության միջոցառումների ծրագիրը: Ցուցահանդեսին մասնակցելու են 200 երկիր և միջազգային կազմակերպություն, ներառյալ ԱՊՀ անդամ պետությունները: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ չինական կողմի կանխատեսման ակնկալվում է համաշխարհային ցուցահանդեսների պատմության ամենամեծաթիվ հավանական մասնակցություն` 70 մլն այցելու: «Շանհայ էքսպո-2010»-ի նախապատրաստման և անցկացման համար կպահանջվի 569 354.37 հազար դրամ: Այս ծախսը ներառում է Հայաստանը ներկայացնող ցուցահանդեսային տաղավարի ձևավորումը, կահավորումը և սպասարկումը, սպասարկող անձնակազմի ծախսը, տպագրական նյութերի և հուշանվերների, բեռների փոխադրման և մաքսազերծման, ցուցահանդեսի ընթացքում նախատեսվող Ազգային օրվա` սեպտեմբերի 21-ի, ինչպես նաև պաշտոնական պատվիրակության և տաղավարը սպասարկող անձնակազմի գործուղման ծախսերը և այլն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը մշակույթի նախարարությանը հանձնարարել է կազմել Հայաստանի ազգային օրվա մշակութային ծրագիրը և տեղեկացնել չինական կողմին: Նա անհրաժեշտ է համարել նաև ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման աշխատանքում Սփյուռքի նախարարության ներգրավումը:

Placeholder