Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
17:19 02/07/2009
«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ Է ԱԱԾ–Ն»
Ավարտական և միասնական պետական քննությունների ընթացքում արձանագրված խախտումների ուսումնասիրությամբ զբաղվելու է Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։
Նա նշեց, որ ԱԱԾ-ի առջև խնդիր է դրվել պարզել այդ խախտումները։ «Քննությունների ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ամեն տեսակի խախտումներ, այդ թվում՝ ծածկագրերի օգտագործում, թեստերի հարցերի պատասխանների ստացում բջջային հեռախոսի միջոցով։ Մեզ հաջողվել է ձայնագրել երկխոսություններ և պարզել որոշ «հուշողներին» »,- հավելեց նա։
Մանուկ Մկրտչյանի խոսքով, ողջ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ ԱԱԾ-ին։ Նրա տեղեկացմամբ, խախտումների դեպքերը և նախապես պատրաստված պատասխանները հիմնականում արձանագրվել են անգլերեն լեզվի քննության ժամանակ։

Placeholder