ՍԻՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
Մշակույթ
15:23 02/07/2009

ՍԻՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղային: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Բարձր գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ և փոխադարձ համակրանքով, իսկ հունիսին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Սիրիայի Նախագահ Բաշշար ալ-Ասադի Հայաստան կատարած այցը լուրջ խթան էր երկու երկրների համագործակության ամրապնդման ու հետագա խորացման համար:

Նախարար Ռիադ Նասսան Աղան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախությամբ է այցելում բարեկամ Հայաստան: Պարոն Նասսան Աղան նախարար Նալբանդյանին ներկայացրել է Երևանում Սիրիայի Մշակութային շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումները` ընդգծելով մշակութային ոլորտում փոխանակումների ակտիվացումը` որպես բարեկամական ջերմ հարաբերությունների ևս մեկ խորհրդանիշ: Նախարար Ռիադ Նասսան Աղան կարևորել է Սիրիայի հայկական համայնքի դերն ու ներդրումը Սիրիայի զարգացման գործում:

Placeholder
ՍԻՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ