ՎԱՂԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԼԻԴԵՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ
Տնտեսություն
10:58 03/07/2009

ՎԱՂԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԼԻԴԵՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ

Հուլիսի 4-5-ը Դիլիջանի «Դիլիջան Ռեսորտ» հյուրանոցային համալիրում տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտի լիդերները «ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» ֆորումի շրջանակներում կքննարկեն Հայաստանում հեռահաղորդակցության հիմնախնդիրները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հասարակության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ ֆորումի հյուրերն են լինելու վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Ֆորումին մասնակցում են Էկոնոմիկայի նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տհտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ:

«ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» ֆորումի քննարկման առանցքային թեմաներն են լինելու.
.Միջազգային ելքի խնդիրներ: Գնագոյացում և գնային քաղաքականություն:
.Ներքին ցանցային բովանդակություն և էլեկտրոնային ծառայություններ:
.Ազգային ցանցի ստեղծում. պետական աջակցության խնդիրներ:





Placeholder
ՎԱՂԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԼԻԴԵՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ