Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մեգաֆոն»-ը հնարավոր է գնի «Վիմպելկոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) բաժնետոմսերի 5 տոկոսը: «Վիմպելկոմ»-ը Ռուսաստանի բջջային կապի ոլորտում «Մեգաֆոն»-ի մրցակից «մեծ եռյակի» անդամ է: «Կոմերսանտը» հաղորդում է, որ շուկայում բաժնետոմսերի այդ փաթեթը մոտավորապես արժե 600 մլն դոլար:
Գնման վերաբերյալ հարցն ընդգրկված է եղել հուլիսի 1-ին «Մեգաֆոնի» տնօրենների խորհրդի նիստի օրակարգում, սակայն հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Մեգաֆոն»-ը որոշել է բորսայում գնել «Սվյազինվեստ» միջտարածաշրջանային հոլդինգի մի քանի դուստր ձեռնարկությունների բաժնետոմսեր: Դրա համար «Մեգաֆոնը» պահել է 250 մլն դոլար:
«Վիմպելկոմի» կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն, այս պահին ազատ շրջանառության մեջ են նրա բաժնետոմսերի 27.3 տոկոսը: Բացի այդ, այժմ ընկերության բաժնետոմսերի 26.6 տոկոսի վրա, որը պատկանում է Telenor-ին, դատարանը կալանք է դրել:
Հիշեցնենք, որ «Մեգաֆոն»-ի խոշորագույն բաժնետերը TeliaSonera շվեդական բջջային կապի օպերատորն է, ում ձեռքում է ընկերության բաժնետոմսերի 35.6 տոկոսը:
«Վիմպելկոմի» խոշորագույն բաժնետերն է Altimo ընկերությունը (44 տոկոս) և նորվեգական Telenor-ը (29,9 տոկոս):

Placeholder