ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՍՏԱՆԱԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Կրթություն, գիտություն
13:46 03/07/2009

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՍՏԱՆԱԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրերս տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի ավարտական վկայականների հանձմնան արարողություն: Այն չի կարելի միակը կամ առաջինը համարել, քանզի նմանատիպ արարողությունները այստեղ տեղի են ունենում տարիներ շարունակ: Դա պայմանավորված է այն իրողությամբ, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում արդեն 50 տարի է, ինչ գործում է միջնակարգ դպրոց, որը հնարավորություն է տալիս դատապարտյալներին ստանալ միջնակարգ կրթություն կամ շարունակել իրենց կիսատ թողած ուսումը միջնակարգ դպրոցում:

ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի հաղորդմամբ, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում այս տարի իրենց ավարտական վկայականները ստացել են 15 դատապարտյալ:

Ավարտելով միջնակարգ դպրոցը` մի քանի դատապարտյալներ ցանկություն են հայտնել շարունակել իրենց ուսումը և ստանալ բարձրագույն կրթություն:

Placeholder
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՍՏԱՆԱԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ