Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
A/H1N1 (խոզագրիպ) վարակի սրընթաց տարածումը դադարեցնելը չի հաջողվում, չնայած այն բանին, որ ձեռնարկվել են տարբեր միջոցներ այն կանխելու համար: Այդ մասին երեկ երեկոյան խոզագրիպի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային գագաթնաժողովում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չէնը: Գագաթնաժողովի աշխատանքները կավարտվեն այսօր:
«100-ից ավել երկրներում գրանցված հիվանդացության դեպքերը գնալով ավելանում են, սակայն այն կանխել դեռևս չի հաջողվում», -ասել է Չէնը, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն: Նրա խոսքով, բավականին անհանգիստ է վիճակը Հարավային Ամերիկայի երկրներում, առաջին հերթին` Արգենտինայում և Չիլիում, որտեղ արդեն ձմեռ է: Վերջին շրջանում Արգենտինայում գրանցվել է խոզագրիպի 1,6 հազար դեպք, որոնցից 26-ը մահացու ելք են ունեցել: Իսկ Չիլիում հիվանդների թիվը հասել է 7,3 հազարի, որոնցից 15-ը մահացել են:
Գագաթնաժողովին մասնակից մասնագետների կարծիքով, Եվրոպան այդ մեծագույն խնդրի առջև կկանգնի ամռան վերջերին:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էնդի Բըրնհէմի կարծիքով, օգոստոսի վերջերին ամեն օր խոզագրիպով կվարակվի մինչև հարյուր հազար բրիտանացի: Այս պահին Եվրոպայում խոզագրիպով հիվանդացածների առումով Մեծ Բրիտանիան առաջին տեղում է. այստեղ վարակվել է 7,5 հազար մարդ:

Placeholder