Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վերջին օրերի ընթացքում Եվրոպայի տարածքում հայտնաբերվել է Ա գրիպի 642 դեպք: Հայտնում է «Associated Press»-ը` («Ասոշեյթիդ փրես») վկայակոչելով վարակների կանխման և վերահսկման եվրոպական կենտրոնի տարածած հաղորդագրությունը:
Վարակի նոր 518 դեպքերն հաստատվել են մեծ Բրիտանիայում, 20-ը` Իսպանիայում, 25-ը` Կիպրոսում:
Դանիայում գրանցվել է առաջին դեպքը, երբ հիվանդության բուժումը շվեցարական «Ռոշ» ընկերության արտադրության «Տամիֆլյու» դեղամիջոցով օգուտ չի տվել. դանիացի հիվանդը բուժումը ստացել է «Ռելենցա» դեղամիջոցով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ վարակը մուտացիայի է ենթարկվել ու «Տամիֆլյու» ի հանդեպ այլևս զգայուն չէ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Տամիֆլյուն» դեռևս համարում է Ա գրիպի դեմ պայքարում օգտակար դեղամիջոց :
Նշենք, որ հանրապետության առողջապահության նախարարությունից զգուշացնում են, որ սովորական` սեզոնային գրիպների դեպքում, չարժե օգտվել «Տամիֆլյու» դեղամիջոցից, այլապես, Ա գրիպի Հայաստան թափանցելու դեպքում, դեղամիոցը կարող է կորցնել իր օգտակարությունը:

Placeholder