ՋԵՔՍՈՆԻՆ ԿԹԱՂԵՆ ԱՅՍՕՐ
Մշակույթ
10:34 07/07/2009

ՋԵՔՍՈՆԻՆ ԿԹԱՂԵՆ ԱՅՍՕՐ

Այսօր Լոս Անջելեսում տեղի է ունենալու փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի թաղման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, թաղման օրը նշանակել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլյառայգոսը: Սգո արարողությունը կայանալու է Staples Center մարզասրահի կենտրոնում: Թաղումը տեղի կունենա նրա հիշատակին տրվելիք համերգից անմիջապես հետո:

Նկատենք, որ հենց այս մարզասրահում էր վերջին շրջանում Ջեքսոնը պատրաստվում լոնդոնյան համերգաշարին:

Ջեքսոնի հրաժեշտի արարողությունը կսկսվի լոսանջելեսյան ժամանակով առավոտյան ժամը տասին (Երևանում այդ ժամին կլինի գիշերը 22:00-ն): Իրենց կուռքին կամ պարզապես սիրելի երգչին հրաժեշտ տալու համար այնտեղ է գնալու 17, 5 հազար մարդ` 11 հազար երկրպագու կլինեն մարզասրահում, իսկ 6, 5 հազարն էլ` մարզասրահում կատարվող արարողությանը կարող են հետևել մեծ էկրանների վրա, ուղիղ հեռարձակմամբ:

Հիշեցնենք` Ջեքսոնը մահացել էր հունիսի 25-ին: Նրա մահվան պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան:
Placeholder
ՋԵՔՍՈՆԻՆ ԿԹԱՂԵՆ ԱՅՍՕՐ