Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
11:07 08/07/2009
«ԱՐՄԵՆԱԼ»-Ը ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ
Աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ Միավորված ընկերությունը տեղեկացնում է փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանում արտադրության նշանակալի աճի մասին: Հունիսին գործարանն արտադրել է շուրջ 2.5 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը 12%-ով ավելին է, քան նախագծային ցուցանիշը: Ընդհանուր առմամբ տարեսկզբից գործարանը թողարկել է ավելի քան 10 հազար տոննա արտադրանք:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ` այս տարվա հունվար-հունիս ամիսներին գործարանային արտադրանքի թողարկման ծավալը 77%-ով գերազանցել է 2008թ. առաջին կիսամյակի ցուցանիշը: Ընթացիկ տարվա արդյունքներով նախատեսվում է հասնել ծավալների կրկնակի ավելացման: ԱՐՄԵՆԱԼ-ում արտադրության աճն ուղեկցվում է բոլոր տեխնիկա-տնտեսական չափանիշների բարելավմամբ. արտադրանքի ինքնարժեքն իջել է 60%-ով, միաժամանակ արտադրական խոտանը հասցվել է նվազագույնի:
Գործարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Բորովիկը նշել է. «ԱՐՄԵՆԱԼ-ի կոլեկտիվը հաջողության հասավ հումքի և նյութերի ծախսման նորմաների իջեցման, տեխնոլոգիական կարգապահության խստացման, օպտիմիզացիայի համալիր ծրագրի ներդրման, ծախսերի կրճատման և պետքական թողարկման գործակցի (ՊԹԳ) բարձրացման շնորհիվ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում ՊԹԳ-ն աճել է ավելի քան 2 անգամ` հասնելով մինչև 72.4 %-ի: Դրա հետ մեկտեղ մենք պատրաստ ենք հասցնել արդյունավետության այդ կարևոր ցուցանիշը մինչև 75%-ի»:
Ներկայումս գործարանն ապահովված է պատվերներով մինչև տարեվերջ: Ձեռնարկության արտադրանքն արտահանվում է հիմնականում ԱՄՆ, ակտիվորեն ընթանում է Մերձավոր Արևելքի շուկաների իրացումը:
Նշենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼի կազմի մեջ 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: Գործարանում աշխատում է 670 մարդ:
ՌՈՒՍԱԼ-ը համարվում է ալյումինային բնագավառի համաշխարհային առաջատարը: Արտադրանքը արտահանվում է աշխարհի 70 երկրների պատվիրատուներին: Ընկերությանը բաժին է ընկնում ալյումինի համաշխարհային շուկայի շուրջ 12%-ը և կավահողի 15%-ը: Ընկերությունում աշխատում է 90 000 մարդ: ՌՈՒՍԱԼը ներկայացված է աշխարհի 19 երկրներում 5 մայրցամաքների վրա:

Placeholder