ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼՈՒ ԲԵՄԻՆ
Մշակույթ
12:33 08/07/2009

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼՈՒ ԲԵՄԻՆ

Աշխարհահռչակ շանսոնիե  Շառլ Ազնավուրը հայտարարել է իր երաժշտական գործունեության դադարեցման մասին և հրապարակել հրաժեշտի համերգի ամսաթիվը։ Լեգենդար երգչի հրաժեշտի համերգը տեղի կունենա հուլիսի 21-ին Թունիսում (Կարթագեն) կայանալիք միջազգային փառատոնի շրջանակներում։ Մեկուկես ժամ նա երգելու է կենդանի հնչողությամբ և առանց դադարի:

Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ «Ինձ համար երջանկություն է` ավարտել կարիերաս Կարթագենում, որը խորհրդանշում է քաղաքակրթություն, պատմություն, հավերժություն»,- «Assabah» թերթին տված հարցազրույցում ասել է Ազնավուրը:

Թունիսի փառատոնում, որն արդեն կեսդարյան պատմություն ունի, համերգներով հանդես են եկել այնպիսի երգիչներ, ինչպիսի ենք` Ռեյ Չառլզը, Պատրիսիա Կաասը, Ֆրան Ադամոն և այլոք:
85-ամյա հայազգի Ազնավուրը փառատոնի համար հատուկ ծրագիր է մշակել. մեկուկես ժամ երգելու է կենդանի ու անդադար. «Այդ ամենն անում եմ, որպեսզի ցույց տամ, որ ես դեռ չեմ ծերացել»,- կատակել է երգիչը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Ազնավուրն ակտիվ զբաղվել է պրոդյուսերական աշխատանքներով և նկարահանվել է կինոյում:
Շառլ Ազնավուրն իր 85-ամյակը բոլորել է այս տարվա մայիսի 22-ին: Նշենք, որ Շառլ Ազնավուրը նախկինում էլ հայտարարել էր բեմական գործունեության դադարեցման մասին, բայց կրկին վերադարձել բեմ:

Placeholder
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼՈՒ ԲԵՄԻՆ