Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Համաշխարհային տնտեսության ֆորումի վարկանշային աղյուսակի համաձայն, որն արատացոլում է տնտեսության ազատության մակարդակը, Հայաստանը 121 երկրների շարքում զբաղեցրել է 64-րդ տեղը:
Հայաստանի ինդեքսը կազմել է 3.81. Հայկական տնտեսությունն ավելի բաց է, քան Ադրբեջանինը, որը զբաղեցրել է 70-րդ տեղը: Ուկրաինան 71-ում է, Ղազախստանը` 93-ում, Ղրղզստանը` 101-ում, Ռուսաստանը` 109-ում, Տաջիկստանը` 114-ում: Հարևան Վրաստանն այդ ցուցակում չի ընդգրկվել: Հետխորհրդային երկրների շրջանակում առավել բաց է համարվել Էստոնիայի տնտեսությունը, որը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը:
Միջազգային առևտրում ներգրավվածության ցուցանիշը կազմվում է մի քանի գործոնների հիման վրա` ներքին և արտաքին շուկանների մուտք, սահմանի վրա վարչական ենթակառուցվածքների առկայություն, մաքսային ծառայության աշխատանքի արդյունավետություն և այլն:
Հայաստանի տնտեսության մուտքը շուկաներ գնահատվել է 4.25, այս կատեգորիայում մեր երկիրը զբաղեցրել է 42-րդ տեղը: Համաձայն աղյուսակի, մեր երկրի համար խնդիր են համարվում սահմանի վրա գտնվող վարչական ենթակառուցվածքները, ինչպես նաև տրանսպորտային ու հաղորդակցական ենթակառուցվածքները: Հայրենական տնտեսության բացությունը գնահատվել է 3.25, բիզնես-միջավայրի ինդեքսը գնահատվել է 4.33:
Բաց լինելու առումով առաջատարներ են Սինգապուրն ու Հոնկոնգը:

Placeholder