ՄԱՀԱՑԵԼ Է ԼԵՎՈՆ ԹՈՒԽԻԿՅԱՆԸ
Մշակույթ
12:18 09/07/2009

ՄԱՀԱՑԵԼ Է ԼԵՎՈՆ ԹՈՒԽԻԿՅԱՆԸ

Նախօրեին Երևանում, 78 տարեկան հասակում վախճանվել է դերասան, ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Լևոն Թուխիկյանը:
 
Նա  ծնվել է 1931թ-ին, Գյումրիում: Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական ֆակուլտետները: 1955-1966 թթ. եղել է Գ.Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի, 1966թ-ից` Երևանի Դրամատիկական թատրոնի դերասան:

Ստեղծել է տասնյակ անկրկնելի կերպարներ հայ, ռուս և եվրոպական դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների բեմադրություններում: Խաղացել է հեռուստաներկայացումներում, նկարահանվել ֆիլմերում:
Հեղինակ է վեպի, պիեսի և պատմվածքների:

Placeholder
ՄԱՀԱՑԵԼ Է ԼԵՎՈՆ ԹՈՒԽԻԿՅԱՆԸ