«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». «ՏՈՆ`ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»
Մշակույթ
16:17 10/07/2009

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». «ՏՈՆ`ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»

«Ոսկե ծիրան» փառատոնը ողջ աշխարհում դարձել է մեր այցեքարտը: Արտասահմանում ինձ հարցնում են հենց այդ փառատոնի մասին»,- ասուլիսում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկելու է հուլիսի 12-ին ու շարունակվելու է մինչև հուլիսի 19-ը:

Ըստ նրա, տարեց տարի փառատոնը զարգանում է, ընդլայնում է իր շրջանակները: Նախարարը փառատոնը կարևորեց նրանով, որ մեծարվում են հայկական կինոարվեստի հանճարները` Արմեն Մանարյան, Բագրատ Հովհաննիսյան, Սերգեյ Փարաջանով:
Հ. Պողոսյանը նաև նշեց, որ նմանատիպ փառատոնների անցկացումը հնարավարություն է տալիս համագործակցություն ծավալել այլ երկրների հետ, Հայաստան հրավիրել կինոաշխարհի հանրահայտ դեմքերի:

Այս տարի, ինչպես ասաց նախարարը, Հայաստան է գալու ֆրանսիահայ պրոդյուսեր Ալեն Թերզյանը: Ի դեպ, հենց նրա ֆիլմն էլ` «Մերձավոր շրջապատ», բացելու է փառատոնը:
«Մոտակա մեկ շաբաթը տոն է լինելու, որին սպասում են բոլորը»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Placeholder
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». «ՏՈՆ`ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»