ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ «ՔԻՄԻԱ» ԵՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կրթություն, գիտություն
14:07 10/07/2009

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ «ՔԻՄԻԱ» ԵՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր հանրապետությունում մեկնարկեցին «Քիմիա» և «Հայոց պատմություն» առարկաների միասնական լրացուցիչ քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանի տեղեկացմամբ, քննությունները անցկացնելու համար ձևավորվել է երկու քննկան կենտրոն` Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցը:

Քիմիայի միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու համար նախապես դիմում-հայտ էին ներկայացրել 60 դիմորդ, որից 9-ը` ԼՂՀ-ից, իսկ հայոց պատմությունից` 100 դիմորդ, որից 26-ը ` ԼՂՀ-ից:

Նշենք, որ միասնական քննությունների լրացուցիչ փուլին կարող են մասնակցել բանակից զորացրվածները, հիմնական փուլին հարգելի պատճառներով չմասնակցած դիմորդները, Ջավախքի շրջանավարտները և տարբեր ծրագրերով արտերկրում սովորող շրջանավարտները:


Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ «ՔԻՄԻԱ» ԵՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ