Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
15:19 11/07/2009
ԱՅՍՕՐ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ` ՈՎ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2009»-ՈՒՄ
Այս մասնակիցներից որևէ մեկը նոյեմբերի 21-ին Կևում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2009»-ում կներկայացնի Հայաստանը` Ջուլիա Բերբերյան և Լիկա Մուշեղյան` «Մենք» («We»), Անժել Պետրոսյան` «Երջանիկ մանկություն» («Happy childhood»), «Ճերմակ ամպիկներ» խումբ` «Հեքիաթային երկինք» («Fairy-tale sky»), Լաուրա Հայրապետյան` «Բարսելոնա» («Barcelona»), «Ուրախ ղողանջ» խումբ` «Լուսին-Արև» («Moon – Sun»), «Զանգակ» խումբ` «Դպրոց, թե փողոց» («School or Street»), Ռազմիկ Աղաջանյան` «Երջանկություն» («Happiness»):
Այսօր տեղի է ունենալու երկրորդ նախընտրական փուլը (Հ1, ժամը 21:30), որի ընթացքում քվեարկությանը կարճ հաղորդագրություններով (SMS) կարող են մասնակցել հայաստանաբնակ հեռուստադիտողները, որի համար կհատկացվի 15 րոպե ժամանակ։
Ժյուրիի և հաղորդագրությունների քվեարկությամբ առավելագույն միավորներ հավաքած լավագույն ստեղծագործության հեղինակ-կատարողը կստանա իրավունք Հայաստանը ներկայացնելու Կիևում :
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2009»-ը կանցկացվի նոյեմբերի 21-ին` Կիևում: Մրցույթին մասնակցելու են 13 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը, Բելգիան, Կիպրոսը, Մալթան, Մակեդոնիան, Ռումինիան, Սերբիան, Հոլանդիան, Շվեդիան, Ուկրաինան:
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003 թվականից: Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:

Placeholder