Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ա գրիպի դեմ պատվաստանյութն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի հոկտեմբերին: Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի առողջապահության նախարարին՝ Քեթլին Սեբելիուսին:
Նա նշել է, որ պատվաստանյութի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր բաղադրամիջոցների համար կհատկացվի 1 մլրդ դոլար: Ըստ նրա, կոնգրեսը համաձայնել է նախագահի այն մտքի հետ, որ ամերիկյան անվտանգությունն առաջնային խնդիր է: Նախարարը նշել է, որ գրիպի տվյալ տեսակի համար պատվաստումները նախատեսվում է սկսել այս տարվա հոկտեմբերի կեսերից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն, հուլիսի 6-ին աշխարհում գրանցվել է հիվանդության 94 հազար 12 դեպք: 429 մարդ մահացել է: Ա գրիպի հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 33 հազար 902 մարդ, որից 170-ը մահացել է:

Placeholder