Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արարատի ոսկու գործարանի պոչամբարը Սևան չի վերադառնա: Այսօրվա ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ հանրապետության նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա հիշեցրեց, որ այդ օբյեկտը եղել է Սևանում, ապա տեղափոխվել Արարատ:
«Ես ձեզ հավատացնում եմ, որ այն Սևանի ավազան չի տեղափոխվելու: Դա հանձնաժողովի միանշանակ կարծիքն է, որովհետև օրենքով արգելված է»,-ասաց Վ. Մովսիսյանը, հիշեցնելով, որ «Սևանի մասին» օրենքի 10-րդ հոդվածի դ կետով արգելված է Սևանի ավազանում հանքարդյունաբերության օբյեկտների կառուցումը:
Հանձնաժողովի նախագահը նաև հայտնեց, որ այսօր Սևանում գործում են 29 տարբեր հանքեր` քարի, ավազի և այլն ու Սոտքի հանքավայրը, որտեղից հանքանյութը տեղափոխվում է Արարատ:
Վ. Մովսիսյանը նաև ասաց, որ Սևան այսօր թափվում է 28 գետի ջրեր, որոնք սակայն մաքուր չեն: «Մեր 28 գետերն էլ ապականված են: Բերեք չթաքցնենք իրարից, ինչ ունենք, ունենք: Սխալի կեսից ետ դառնալը օգուտ է»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Placeholder