ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՅՍՕՐ «ՆԱԲՈՒԿՈ»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ
Տնտեսություն
11:28 13/07/2009

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՅՍՕՐ «ՆԱԲՈՒԿՈ»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ

Այսօր Թուրքիայի մայրաքաղքում կկայանա «Նաբուկո» գազատարի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնում է «Իտառ-տասս»-ը: Կոնսորցիումի մասնակիցներն են Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի ու Գերմանիայի էներգետիկ ընկերությունները:

Վերջնական փաստաթղթի նախապատրաստական բանակցությունները սկսվել են այս տարվա հունվարից` ԵՄ համագործակցությամբ: Հունիսին` բանակցությունների 7-րդ փուլում այդ գործընթացն ավարտվեց միասնական համաձայնագրի ստորագրման պայմանավորվածությամբ:

Անկարայում համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա կլինեն ծրագրի անդամ-երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ի` Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, էներգետիկ հարցերով եվրոկոմիսար Անդրիս Պիեբալգսը:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նոր գազատարի նախագիծը նպատակաուղղված է եվրոպական էներգետիկ անվտանգությանը և հանդիասանում է Թուրքիային «դեպի Եվրոպա բնական գազ արտահանող չորրորդ խոշոր զարկերակ» դարձնելու հերթական քայլը:

«Նաբուկո» նախագիծը գնահատվում է 8 մլրդ եվրո, որից 30%-ը կփոխհատուցվի կոնսորցիումի մասնակից-երկրների ներդրումային հնարավորությունների հաշվին: Խողովակաշարի ընդհանուր երկարությունը, ինչպես նախատեսվում է, կլինի 3 282կմ, որից 1 998կմ-ը կանցնի Թուրքիայով: «Նաբուկոն» կանցնի նաև Վրաստանով ու Իրանով:
Գազատարի շինարարությունը կմեկնարկի 2011 թվականին, իսկ առաջին անգամ գազը տեղ կհասնի 2014-ին: Առաջին փուլում նախատեսվում է տարեկան տեղափոխել 15 մլրդ խմ գազ:
Placeholder
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՅՍՕՐ «ՆԱԲՈՒԿՈ»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ