Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երկու եղբայր: Մեկը կոշկակար, մյուսը` հին համակարգում հզոր քաղաքական գործիչ, կուսակցական: Կոշկակարը կյանքի ընթացքում բավական փող է դիզել, իսկ նախկին կուսակցականը սնանկ է: Նրանք ծեր հասակում միայնակ են մնացել:
«Երկար բարակ չասեմ` հորս ու իր եղբոր պատմությունն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգությամբ լեհ, Ամերիկայում բնակվող ռեժիսոր Անջեյ Կրակովսկին, ով «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում գտնվում է Հայաստանում:
Նա նշեց, որ նման բովանդակություն ունեցող ֆիլմը մտադիր է նկարահանել Հայաստանում: «Չեմ ուզում մեջը լեհական սպեցիֆիկա լինի, այլ բոլորի համար հասկանալի, մատչելի լինի: Երբ որ պատմությունը տանում ես այլ երկիր, ստիպված ես ամեն ինչ այնպես ֆիլտրես, մաքրես, որ մատչելի լինի բոլորին»,- Հայաստանում նկարահանելու փաստը նման կերպ բացատրեց ռեժիսորը:
Իսկ թե ի՞նչ հայկական ֆիլմ եք դիտել հարցին, նա ուղղակի պատասխանեց. «Զղջում եմ, բայց հայկական կինոարտադրությանը ծանոթ չեմ»: Չնայած նա հույս հայտնեց, որ այս մեկ շաբաթվա ընթացքում հնարավարություն կունենա դիտել հայկական ֆիլմեր: Իսկ թե ինչո՞ւ չի դիտել, Ա. Կրակովսկին նշեց, որ ինքն ապրում է մի երկրում (Ամերիկա), որտեղ արտասահմանյան ֆիլմեր չեն ցուցադրում:

Placeholder