Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
16:42 13/07/2009
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 20 ՄԼՆ ԵՎՐՈ` ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Գերմանիան Հայաստանին կտրամադրի 20 մլն եվրո հիպոթեքային շուկայի զարգացման համար: Միջոցները կտրամադրվեն գերմանական «KfW» բանկի միջոցով:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վարկի տրամադրման համար միջկառավարական պայմանագիրը կկնքվի Բոնում, ուր ԿԲ ղեկավարը կուղևորվի վաղը` կառավարական պատվիրակության հետ:
Ըստ Ջավադյանի , Հայաստանը վարկը ստանալու է բավականին լավ պայմաններով: Այդ միջոցներից կարող են օգտվել ոչ միայն առևտրային բանկերը, այլև վարկային կազմակերպությունները:
Նշենք, որ Հայաստանն ու գերմանական KfW բանկը համագործակցում են ավելի քան 10 տարի:

Placeholder