Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
11:20 14/07/2009
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ 30-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում այսօր տեղի ունեցավ Երիտասարդ արևելագետների միջազգային 30-րդ գիտաժողովը: Այն նվիրված է Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի, Կովկասի երկրների և ժողովուրդների պատմության, քաղաքակրթության, միջազգային հարաբերությունների և մշակույթի, ինչպես նաև ցեղասպանության, իսլամագիտության արդիական մի շարք հիմնահարցերին:
Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ Սոնա Գրիգորյանը գիտաժողովի բացման ժամանակ նշեց, որ այս տարի գիտաժողովի մասնակցների ու զեկույցների թիվն անհամեմատ ավելացել է. մասնակցում է 50-ից ավելի մարդ: «30 տարի այստեղ կազմակերպվել են կոնֆերանսներ ու հենց այստեղ են իրենց առաջին քայլերը կատարել այն երիտասարդները, ովքեր խորացրել են իրենց գիտելիքները արևելագիտության մեջ»,-ասաց Ս. Գրիգորյանը:
Գիտաժողովին ներկա ակադեմիկոս, ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը գոհունակություն հայտնեց, որ գիտաժովի ընթացքում զեկուցողները միայն չեն անդրադառնալու ինտիտուտի հիմնական ուղղություններին՝ թուրքագիտությանը, արաբագիտությանն ու պարսկագիտությանը, այլև՝ անդրադարձ է կատարվելու ցեղասպանագիտությանը, լեզվագիտությանն, գրականությանն ու մշակութաբանությանը:
Արևելագիտութան ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր հերթին արձանագրեց, որ երիտասարդ արևելագետների գիտաժողովները կարևոր նշանակություն են ունեցել երկրում արևելագիտության զարգացման գործում: Նա նշեց, որ գիտաժողովի անցկացման հիմնական նպատակը հայաստանյան գիտաժողովներն այլ երկրների երիտասարդ արևելագետների, մանագետների համար ուսանելի ու հետաքրքիր դարձնելն է:
Վերջում ակադեմիկոս Բարխուդարյանն առաջարկեց Ռ. Սաֆրաստյանին ինչ-որ ձևով խրախուսել լավագույն զեկուցումների հեղինակներին: Նշենք, որ գիտաժողովը շարունակվելու է մինչև հուլիսի 16-ը:

Placeholder