Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վաղը մեկնարկում են ընդունելության առարկայական բանավոր, ստեղծագործական և ներբուհական քննությունները, այն տևելու է մինչև հուլիսի 26-ը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանձնաժողովներն արդեն ձևավորվել են, ճշտվել են նաև բանավոր և ստեղծագործական քննությունների հանձնաժողովների կազմերը:
«Հանձնաժողովներում ընտրվել են տարբեր բուհերից համապատասխան մասնագետներ, առավելություն չտալով որևէ բուհի մասնագետի, իսկ մի շարք հանձնաժողովներում ընտրվել են նաև դպրոցի ուսուցիչներ, որը թույլ կտա քննություններն անցկացնել դպրոցական միջավայրին մոտ»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով, ակնկալվում է, որ բանավոր քննությունները պետք է ավելի լավը լինեն, թե կազմակերպական, թե օբյեկտիվության տեսակետից, քան անցած տարի էին: Նաև վստահեցրեց, որ դրա համար ամեն ինչ արվել է:
Ա. Աշոտյանի խոսքով, հաջորդ տարի նախատեսվում է ձայնագրել բանավոր քննությունները, իսկ այս տարի այն չի իրականցվելու, քանի որ բյուջեով գումար նախատեսված չի եղել դրա համար, իսկ տեսգրումը իրականացնելը մեծ գումարների հետ է կապված: «Հաջորդ տարի բանավոր քննությունների տեսագրությունները նաև կտեղադրվեն ինտերնետում և յուրաքանչյուր ծնող կամ դիմորդ կարող է տեսնել, թե ինչպես են անցնում բանավոր քննություները»,-տեղեկացրեց նա:
ԿԳ նախարարը նշեց, որ բանավոր քննություններն անցկացվելու են ԵՊՀ-ում, ՀՊՃՀ-ում, ԵՃՇՊՀ-ում, ՀՊԱՀ-ում տեղակայված քննական կենտրոններում:

Placeholder