Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում ռուսական և ամերիկյան մի քանի ընկերությունների հետ վենչուրային հիմնադրամ ստեղծելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը: Նրա խոսքերով, բանակցությունների արդյունքները պարզ կլինեն առաջիկա 1-2 ամսում: Վենչուրային ֆոնդ ստեղծելու ուղղությամբ աշխատում է նաև Համաշխարհային բանկը:
Նա ասաց, որ հաճախ գաղափարների բացակայությունը խոչընդոտում է հիմնադրամների ստեղծմանը: Ավոյանը նկատեց, որ վենչուրային հիմնադրամները պետք է շեշտը դնեն նորաստեղծ ընկերությունների և դրանց գործունեության վրա` սկզբանական փուլում . այստեղ պահանջվող գումարները մեծ չեն, բայց շատ մեծ է վտանգը: Գումարը կարող է տատանվել 200-ից մինչև 200 հազար դոլարի սահմաններում:
Ավոյանի խոսքերով, նորաստեղծ ընկերություններին անհրաժեշտ է ստեղծել հոգեբանական մթնոլորտ` բիզնես սկսելու և խթանելու համար: Իսկ առաջին հերթին երիտասարդները պետք է ունենան հավակնություններ ու գաղափարներ, որոնց իրականացման համար հատուկ ներդրումներ չեն պահանջվում:
Նա նշեց, որ ցանկացած երկրում ՏՏ ոլորտում շատ դժվար է Start-up-ը: Նորաստեղծ ՏՏ ընկերությունների մոտ 80 տոկոսը չի կարողանում զարգացնել իր բիզնեսը և դադարեցնում է գործունեությունը. հաջողության այս ոլորտում հասնում են մի քանի փորձից հետո:
Նոր բիզնեսի զարգացման նպատակով Ավոյանը նաև անհրաժեշտ համարեց ներդրումային ենթակառուցվածքների ստեղծումը` վենչուրային հիմնադրամների միջոցով` կրճատելով նորաստեղծ կազմակերպությունների վարչական ծախսերը:

Placeholder